28 նոյեմբերի 2012 - 19:38 AMT
Պայթյուն Դամասկոսում. Ըստ նախնական տվյալների, տուժածների թվում հայեր չկան

Դամասկոսում որոտացել է հերթական պայթյունը: Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, ըստ նախնական տվյալների, տուժածների թվում հայեր չկան:

Սիրիայում արդեն մեկ ու կես տարուց ավել է չեն դադարում զինված բախումները կառավարական զորքերի և ապստամբների միջև:

Ըստ որոշ տվյալների, երկրում զոհերի թիվը գերազանցում է 40 հազարը: Սիրիայի իշխանությունները պնդում են, որ պայքարում են լավ զինված գրոհայինների դեմ: