26 մայիսի 2005 - 12:20 AMT
ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ԿՀԱՆԴԻՊԵՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ
ՀՀ ԱԳՆ կենտրոնական աշխատակազմի ղեկավարության եւ օտարերկրյա պետություններում ու միջազգային կազմակերպություններում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական եւ հյուպատոսական ներկայացուցչությունների ղեկավարների հերթական խորհրդաժողովն այս տարի կանցկացվի մայիսի 30-ին Երեւանում, տեղեկացնում է «Արմենպրեսը»: Հանդիպմանը կմասնակցեն շուրջ 40 դիվանագետներ: Նման հանդիպումների ժամանակ հստակեցվում են Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները: Առավելապես ուշադրություն է դարձվում տնտեսական հարցերին, եւ դեսպաններին հանձնարարականներ է տրվում Հայաստանից արտահանման ծավալների եւ երկրում արտասահմանյան ներդրումների ավելացմանն ուղղված աշխատանքներ տանելու վերաբերյալ: Հիշեցնենք, որ Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանն ավելի վաղ նշել էր, որ ընթացիկ տարում Երեւանում չի նախատեսվում օտարերկրյա պետություններում Հայաստանի ներկայացուցչությունների ղեկավարների հանդիպում: