26 մայիսի 2005 - 12:30 AMT
ԼԱՉԻՆԻ ՇՐՋԱՆԸ ՄԻՆՉ ԱՅՍՕՐ ԿԵՆՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ԼՂՀ ՀԱՄԱՐ
Լաչինի շրջանը (Կաշաթաղի) եւ մյուս տարածքները ի սկզբանե եւ միչեւ օրս կենսական նշանակություն ունեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար: Այս մասին հայտարարել է Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Արման Մելիքյանը` խոսելով այդ շրջանի վերաբերյալ ԼՂՀ դիրքորոշման մասին: «Կարծում եմ, այդպես կլինի նաեւ ապագայում: Չգիտեմ, ինչ նկատի ունի Իլհամ Ալիեւը, սակայն, վստահ եմ, նա իրազեկ է, որ այդ շրջանները մեզ համար բացառիկ կարեւոր նշանակություն ունեն, եւ կարծում եմ, Ադրբեջանին սպասվում է այդ հարցի առնչությամբ իր համար բավականին դժվար որոշում կայացնել»,- ընդգծել է ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, տեղեկացնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը: