27 մայիսի 2005 - 08:07 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՖԻՆԼԱՆԴԻԱՅԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԵՄ-ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԸ
Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը, որն երկօրյա պաշտոնական այցով գտնվում է Ֆինլանդիայում, մայիսի 26-ին հանդիպել է իր ֆին գործընկեր Էրիկ Տուոմիոիյաի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին, ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, հայ-թուրքական հարաբերություններին, եվրոպական նոր հարեւանության շրջանակներում ԵՄ-Հայաստան հարաբերություններին վերաբերող հարցեր: Նույն օրը Վարդան Օսկանյանը այցելել է Ֆինլանդիայի խորհրդարան, որտեղ հանդիպել է արտաքին հարաբերությունների հանձնաժողովի եւ Ֆինլանդիա-Հայաստան բարեկամության խմբի անդամների հետ: Վաղը նախատեսվում է Հայաստանի ԱԳՆ ղեկավարի հանդիպումը Ֆինլանդիայի պաշտպանության նախարար Սեպո Կաարիաինենի հետ: Մայիսի 27-ի երեկոյան Վարդան Օսկանյանը կվերադառնա Երեւան, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: