
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ կառավարությունը ժամանակավորապես արգելել են աֆղանանական իշխանություններին ձերբակալվածների փոխանցումը` նրանց հետ դաժան վերաբերվելու մտավախություններից ելնելով:
Այս որոշման մասին հաղորդվում է նամակում, որն ուղղվել է Լոնդոնի Բարձրագույն դատարան, հաղորդում է BBC-ի Ռուսական ծառայությունը:
Ներկայումս դատարանում ընթանում են աֆղան ֆերմերի հայցով գործի լսումներ, ով ձերբակալվել է բրիտանացաի զինվորականների կողմից: Հայցվորը հայտարարել է դաժան վերաբերմունքի և կտտանքների մասին, որոնց նա ենթարկվել է աֆղանական բանտում:
Ավելի վաղ Աֆղանստանի նախագահ Համիդ Կազայը մեղադրել է ԱՄՆ-ին` տեղական իշխանություններին ձերբակալվածներին փոխանցելու վերաբերյալ համաձայնագիրը խախտելու մեջ: