
«Ամերիաբանկը» հաստատել է ակրեդիտիվ խոշորագույն բանկային խմբի անդամ հանդիսացող ղազախական հեղինակավոր բանկի համար: Հայկական արտահանող կազմակերպության օգտին թողարկված ակրեդիտվի հաստատումը «Ամերիաբանկի» կողմից կխթանի հայրենական արտադրանքի արտահանումը, ինչպես նաև կնպաստի արտահանման շուկաների ընդլայնմանը:
Շնորհիվ ֆինանսական շուկայում ձեռք բերած ճանաչման` որպես հուսալի և կայուն գործընկեր, «Ամերիաբանկը» հնարավորություն է ստանում ակտիվորեն համագործակցել օտարարերկրյա հեղինակավոր բանկերի հետ` իր հաճախորդների առևտրի ֆինանսավորման գործարքների ընդլայնման ուղղությամբ:
Ընթացիկ տարվա 10 ամսվա կտրվածքով «Ամերիաբանկի» ակրեդիտիվների ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 19 մլրդ դրամ` գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը 124 %-ով: