Եգիպտոսի սահմանադրական վեհաժողովն այսօր հաստատել է երկրի նոր սահմանադրությունը: Նոր սահմանադրությանը դեմ են եղել բոլոր լիբերալ և աշխարհիկ կուսակցությունները: Ընդդիմության կարծիքով, այդ տեսքով այն սպառնում է երկրի ժամաժողովրդական շահերին և խաթարում է պետության հիմքերը:
Նոր սահմանադրությունում, որի հիմքում 1971թ Հիմնական օրենքն է, 234 հոդված կա: Յուրաքանչյուր հոդվածի համար առանձին են քվեարկել:
Վեհաժողովի կողմից օրինագծի հաստատումից հետո 15 օրվա ընթացքում նախագահը պետք է ստորագրի այնմ և հետո միայն սահմանադրությունը համաժողովրդական հանրաքվեի է դրվում: Եթե ժողովուրդը չընդունի այն, նախագահը խոստացել է, որ ամբողջ գործընթացը նորից կսկսի, փոխանցում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: