27 մայիսի 2005 - 10:54 AMT
ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԱՊՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՆԻՍՏԻՆ
Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը Թբիլիսիում կմասնակցի ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների հերթական նիստին, հաղորդում է «Երկիր» թերթը: Նիստի աշխատանքների ըթացքում կքննարկվեն տարածաշրջանին առնչվող խնդիրներ: «Կոնկրետ Հայաստանի համար քաղաքականություն փոխող արտառոց հարցեր չկան»,- երեկ Ազգային ժողովում նշել է ՀՀ վարչապետը: Հանդիպումը նախատեսված էր ապրիլին, սակայն տեխնիկական պատճառներով հետաձգվել էր: Սպասվում է, որ Վրաստանի մայրաքաղաք կժամանեն 700-ից ավելի հյուրեր: