27 մայիսի 2005 - 11:28 AMT
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր շնորհավորել է հայ ժողովրդին Առաջին հանրապետության օրվա կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Հայաստանի Հանրապետության ծնունդը մեր ժողովրդի դարավոր պայքարի եւ իղձերի մարմնավորումն է, որն իրականացվել է մեծ զոհողությունների գնով եւ առաջին հերթին` 1918 թվականի մայիսյան հաղթանակի շնորհիվ: Հայկական պետականության վերականգնումը մեր ժողովրդի ճակատագրում ունեցավ ոչ միայն պատմական, այլեւ բեկումնային հոգեբանական դեր: Ազատությունը, ազգային ինքնագիտակցության վերելքը, պետական կառույցների ձեւավորումը դարձել են այն ուղենիշները, որոնք նախապատրաստել եւ զգալի չափով կանխորոշել են մեր երկրի քաղաքական հեռանկարը: 1918 թվականի մայիսի 28-ը բնաջնջման եզրին հասցված հայ ժողովրդի վերածնունդի եւ հավերժության տոնն է»: