30 նոյեմբերի 2012 - 14:04 AMT
Գերմանիայի ԱԳ նախարարը ՄԱԿ ԳՎ որոշումն անվանել է Պաղեստինի և Իսրայելի միջև ուղիղ բանակցությունների մանդատ

Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Գիդո Վեստերվելլեն ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի որոշումը Պաղեստինին կազմակերպության դիտորդի կարգավիճակ շնորհելու մասին անվանել է պաղեստինա-իսրայելական կարգավորման շուրջ բանակցությունների մանդատ:

«ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի երեկվա որոշումն ուղիղ խաղաղ բանակցությունների մանդատ է: Քվեարկության արդյունքները պետք է առիթ ծառայեն նրա համար, որպեսզի հնարավորինս արագ ձեռնամուխ լինեն խաղաղ բանակցությունների»,- հայտարարել է Վեստերվելլեն ուրբաթ օրը:

Նա նշել է, որ ներկա իրավիճակում «չի կարելի թույլ տալ հակամարտության երկարատև կոշտացում»: «Դրա փոխարեն պետք է բոլոր ջանքերը գործադրել արդար և երկարատև երկկողմանի լուծում գտնելու համար»,- ասել է Վեստերվելլեն: