27 մայիսի 2005 - 15:03 AMT
ՊԱՏԻԺԸ ԱԶԱՏԱԶՐԿՈՒՄՆ Է, ՈՉ ԹԵ ԿԱԼԱՆԱՎՈՐՆԵՐԻ ՎԱՏ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Կաշառակերության դեմ պայքարը Հայաստանի քրեակատարողական համակարգում ունի իր առանձնահատկությունները, քանի որ կոռուպցիոն ռիսկեր կարող են առաջանալ նաեւ համակարգում շրջանառվող տեղեկատվության շնորհիվ: Այդ մասին OpenArmenia.com եւ PanARMENIAN.Net-ի համատեղ կազմակերպած օնլայն հարցազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ արդարադատության նախարարության մամլո քարտուղար Արա Սաղաթելյանը: Նրա խոսքերով, ներկայումս նման աշխատանքներ, ուղղված կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը «արդեն տարվում են եւ շատ բան արդեն արվել է»,-հավաստիացրեց նա: «Հիմնական ուղղություններից մի քանիսն են` իրավական դաշտի բարեփոխումը, որը կանոնակարգում է կալանավորների եւ աշխատակազմի փոխհարաբերությունները, պայմանների ստեղծումն է քաղաքացիական վերահսկողություն սահմանելու համար, եւ որպես լրացում` հանրային դիտորդների խումբը արդարադատության նախարարությանը առընթեր»,-նշել է Ա.Սաղաթելյանը: «Կաշառակերության դեմ պայքարի գործիքներից մեկը Հայաստանի քրեակատարողական համակարգում ծառայողական հետազոտությունների անցկացումն է եւ նախարարությունում առկա տեղեկատվության հիման վրա օրինախախտներին պատասխանատվության կանչելն է»,-նշել է նա: «Բարեփոխումները ազատզրկման վայրերում մենք սկսել ենք ակտիվորեն անցկացնել նրանից հետո, երբ քրեակատարողական համակարգը ՆԳՆ ստորադասությունից փոխանցվեց Արդարադատության նախարարության վարույթ: Այն ընթանում է երկու հիմնական ուղղություններով` կառուցողական եւ իրավական»,-նշել է նա: Նրա խոսքերով, կալանքի տակ պահելու պայմանների բարեփոխումների հիմնական հայեցակարգի համաձայն, պատիժ է հանդիսանում ազատզրկումը եւ ոչ թե կալանավորների վատ պայմանները: Տվայլ պահին, նրա խոսքերով, «շարունակվում են միջոցառումները կալանավորների պահման տեխնիկական պայմանների բարելավման ուղղությամբ, շարունակվում են խնդիրների համալիր լուծման միջոցառումները, կապված առողջապահության հարցերի հետ, շարունակվում են կալանավորների հետ տարվող սոցիալ-հոգեբանական աշխատանքները»: