27 մայիսի 2005 - 16:02 AMT
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼ Է ՆՈՐ ՕՐԻՆԱԳԻԾ ՀՍԿԻՉ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՍԻՆ
ՀՀ արդարադատության նախարարությունը արդեն նախապաստրատեսլ է մի օրինագիծ, որը կկանոնակարգի հսկիչ ծառայության ստեղծումը դատական ակտերի հարկադիր կատարման համակարգում: Այդ մասին OpenArmenia.com եւ PanARMENIAN.Net-ի համատեղ կազմակերպած օնլայն հարցազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ արդարադատության նախարարության մամլո քարտուղար Արա Սաղաթելյանը: Նրա խոսքերով, մոտ օրերս օրինագիծը կներկայացվի կառավարությանը: Ինչպես նշել է Ա.Սաղաթելյանը, դա կապահովի բողոքների ուսումնասիրման արդյունավետությունը եւ օպերատիվությունը, օրինակ, երբ ուժի մեջ չի մտնում դատարանի որոշումը, կայացրած մասնավոր կառույցի օգտին պետականի հետ վեճում: Միեւնույն ժամանակ նա նշել է,-«երբ դատական կատարածուները անգործության են մատնված կամ ըստ մեղ գործում են ոչ պատշաճ ձեւով, նրանց գործունեությունը հարկավոր է բողոքարկել օրենքով հաստատված կարգով»,-բողոքով դիմել վերին ատյաններին (Դատական ակտերի հարկադիր կատարման վարչության պետին, նախարարին), կամ դիմել հայտարարությամբ դատարան»,-հայտարարել է նա: «Ես հաճախ եմ առնչվել նման բողոքներին»,-ամփոփել է նա: