27 մայիսի 2005 - 16:24 AMT
ՀՀ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ԲԱԶԱՆ ՇՈՒՏՈՎ ԿՏԵՂԱԴՐՎԻ ԻՆՏԵՐՆԵՏՈՒՄ
ՀՀ արդարադատության նախարարությունը բնակչության իրավական գրագիտության բարձրացման եւ իրավական տեղեկատվության հասանելիության ապահովման ծրագրի շրջանակներում ավարտում է Ինտերնետում ՀՀ օրենսդրության համակարգված բազային տեղադրումը ազատ հասանելիության սկզբունքով: Այդ մասին OpenArmenia.com եւ PanARMENIAN.Net-ի համատեղ կազմակերպած օնլայն հարցազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ արդարադատության նախարարության մամլո քարտուղար Արա Սաղաթելյանը: Պետք է ավելացնել, որ բազան մշատպես կնորացվի, ինչպես նաեւ կունենա որոնողական մեխանիզմներ` որոնում առանցքային բառերով, տարե-եւ ամսաթվերով, փաստաթղթերի ձեւով, գրանցման համարներով, վերնագրերով: Կթողարկվեն նաեւ այդ բազան պարունակող կոմպակտ-դիսկեր, որոնք կիրացվեն ինքնարժեքով»,-հաղորդել է Արա Սաղաթելյանը: «Համակարգը կտեղադրվի առանձին ռեսուրսում: Համակարգի աշխատանքային անվանումն է ARLIS-Armenian Legal Information System»,-նշել է նա: Այն հարցին թե ով է ֆինանսավորում այդ նախագիծը, նախարարության մամլո քարտուղարը նշել է, որ նախագիծը իրականացվում է Համաշխարհային բանկի հետ համատեղ: ԻՌՏԵԿ համակարգի վերաբերյալ, որը թողարկում է ՀՀ օրենսդրության բազայով CD, Ա.Սաղաթելայնը հայտարարել է.«Կարծում եմ, այն կշարունակի գործել, սակայն հավանաբար նրա սեփականատերերը կգտնեն նոր մարքեթինգային լուծումներ»: