28 մայիսի 2005 - 09:43 AMT
ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳԸ ԿԱՐՈՂ Է ՆՈՐ ԿԱՄՈՒՐՋՆԵՐ ԿԱՊԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԵՄ ՄԻՋԵՎ
Հայաստանի խորհրդարանի խոսնակ Արթուր Բաղդասարյանը հանդիպել է Լյուքսեմբուրգի Նորին թագավորություն մեծ Դուքս Հենրին, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հարաբերությունների զարգացման, տարածաշրջանային հակամարտությունների խաղաղ կարգավորման հարցերը, համագործակցությունը ԵՄ նոր հարեւանության ծրագրի կատարման շրջանակներում: Լյուքսեմբուրգի Եվրոպական հարցերի եւ միգրացիայի նախարար Նիկոլա Շմիդտի հետ հանդիպման ընթացքում վերջինս նշել է, որ Հայաստանի ԱԺ պատվիրակության այցը տեղի է ունենում հենց այն ժամանակ, երբ Լյուքսեմբուրգը նախագահում է ԵՄ-ում: Շմիդտը նշել է, որ Լյուքսեմբուրգը կարող է կառուցել նոր կամուրջներ ԵՄ եւ Հայաստանի միջեւ: Հանդիպման ընթացքում Արթուր Բաղդասարյանը ներկայացրել է Հարավային Կովկասի զարգացումները եւ Հայաստանի դիրքորոշումները հարեւանների հետ հարաբերություններում, մասնավորապես քննարկվել են հայ-թուրքական հարաբերությունները: Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց միջազգային կառույցներում համագործակցության մասին: