28 մայիսի 2005 - 09:46 AMT
ԴՐՎԵԼ Է ՀԱՅ-ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳՅԱՆ ՄԻՋԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԿԱՊԵՐԻ ՍԿԻԶԲԸ
Հայաստանի խորհրդարանի խոսնակ Արթուր Բաղդասարյանը հանդիպել է Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատի նախագահ Լյուսիեն Վելիերի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի եւ Լյուքսեմբուրգի խորհրդարանների միջեւ եւ միջազգային կառույցներում համագործակցության հարցերը: Վելիերը կարեւորեց Հայաստանի խորհրդարանական պատվիրակության այցը այն հանգամանքով, որ մինչեւ այժմ երկու խորհրդարանների միջեւ հարաբերություններ չեն եղել: Կողմերը նշել են Լյուքսեմբուրգում Հայաստանի պատվո հյուպատոսի նշանակման անհրաժեշտությունը, որը կխթանի համագործակցության խորացումը: Արթուր Բաղդասարյանը հրավիրել է Վելիերին պաշտոնական այցով Հայաստան, Վելիերը հրավերն ընդունել է: