1 դեկտեմբերի 2012 - 09:40 AMT
«Հայացք». Հանգստյան օրերին միջինում 250-300 մարդ ընտանիքներով մեկնում է Ռուսաստան

«Հայացք» թերթի թղթակիցը Նոյեմբերյանից հաղորդում է, որ ամեն շաբաթ և կիրակի Ռուսաստան մեկնող վեցական ավտոբուսներ Բագրատաշենի մաքսային անցակետով հատում են Հայաստանի սահմանը։

«Այդ ավտոբուսները լեփ-լեցուն են հայկական ընտանիքներով, որոնք մեկնում են անհրաժեշտ իրերով, շատերը՝ տնային խալաթներով ու հողաթափերով։ Շաբաթ և կիրակի օրերին սրտաճմլիկ տեսարաններ են մեր մաքսակետում։ Լքում են մեծ ու փոքրով, կրծքի երեխաներով... Այդ օրերին միջինը 250-300 մարդ է ընտանիքներով մեկնում Ռուսաստան։

Իսկ աշխատանքային մնացած օրերին երկիրը լքողների երկուական ավտոբուսներ են հատում սահմանը։ Եվ այս ամենին վերջ չկա...»,-գրում է «Հայացքը»։