28 մայիսի 2005 - 09:48 AMT
ԱՎԱՐՏՎԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԽՈՍՆԱԿԻ ԱՅՑԸ ԲԵՆԻԼՅՈՒՔՍԻ ԵՐԿՐՆԵՐ
Հայաստանի խորհրդարանի խոսնակ Արթուր Բաղդասարյանը հանդիպել է Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների եւ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Բեն Ֆայոի հետ: Հանդիպմանը քննարկվել է հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես, քննարկվել են երկկողմանի հարաբերությունները, տարածաշրջանային զարգացումները, հարաբերություններ հարեւանների հետ, ԼՂ հիմնահարցի լուծում, Հայաստանի ընդգրկումը Եվրամիության նոր հարեւանության ծրագրում: Անդրադարձ է եղել քաղաքների եւ մարզերի համագործակցությանը, նշվել է, որ արդեն իսկ համագործակցում են Դիլիջան(Հայաստան) եւ Պենտանժ (Լյուքսեմբուրգ) քաղաքները: Հոկտեմբերին Եվրամիության հովանու ներքո կոնֆերանս կկազամակերպվի համագործակցության հարցերի շուրջ: Լյուքսեմբուրգից պատվիրակությունը վերադարձավ Հայաստան: