1 դեկտեմբերի 2012 - 11:50 AMT
Վաղը Կապանում կվերաբացվի Գարեգին Նժդեհի բարեկարգված հուշահամալիրը

Վաղը՝ դեկտեմբերի 2-ին, ժամը 12.00-ին, Կապանում կվերաբացվի Գարեգին Նժդեհի բարեկարգված հուշահամալիրը։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը այն բարեկարգել է, ինչպես նաև հարակից պուրակը, հայտնում է ՀԵՀ հասարակայնության հետ կապերի ծառայությունը:

Իրականացվել են լուսավորման, հողային աշխատանքներ, տեղադրվել են նստարաններ, ամրացվել են սալիկները, վերանորոգվել են մայթեզրերը, ցանկապատերը, պուրակում տեղադրվել են Գարեգին Նժդեհի ասույթներով պաստառներ։

Բարեկարգման աշխատանքներին աջակցություն են ցուցաբերել Սյունիքի մարզպետարանը և Կապանի քաղաքապետարանը։ Մասնակցել են ոչ միայն համապատասխան մասնագետները, այլև Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Սյունիքի մարզային կենտրոնի շուրջ 100 կամավորներ։