2012 թվականի նոյեմբերի 30-ին Փարիզում տեղի է ունեցել Արևմտյան Հայաստանի հայերի 5-րդ Վեհաժողովը, որի ընթացքում քննարկել են Արևմտյան Հայաստանում տիրող քաղաքական իրավիճակի և հարակից տարածքների, Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովի ձևավորման վերաբերյալ հարցեր:
Վեհաժողովի ընթացքում քննարկվել են Արևմտյան Հայաստանին վերաբերող նաև այլ կարևոր հարցեր:
Դեկտեմբերի 1-ին աշխատանքը շարունակվել է աշխատանքային խմբերում և հանձնաժողովներում, ինչից հետո կընդունվեն համապատասխան քաղաքական և ծրագրային փաստաթղթեր, հաղորդում է Արևմտյան Հայաստանի Ազգային խորհրդի մամուլի ծառայությունը: