1 դեկտեմբերի 2012 - 17:41 AMT
Ամերիկյան քոլեջում հրաձգության արդյունքում երեք մարդ է զոհվել

Նոյեմբերի 30-ին ամերիկյան Վայոմինգ նահանգի Կասպեր քաղաքի քոլեջում տեղի ունեցած հրաձգության արդյունքում 3 մարդ է զոհվել: Այս մասին հաղորդում է lenta.ru-ն` հղելով Fox News-ին:

Քաղաքի ոստիկանությունում պատմել են, որ երկու մարմիններ հայտնաբերվել են քոլեջի շենքերից մեկի մոտ, իսկ երրոդրը` մեկ այլ տեղում:

Ներկայումս կասկածյալներ չկան: Հնարավոր տուժածների մասին ևս չի հաղորդվում:

Քոլեջի մամուլի քարտուղարը հաղորդել է, որ միջադեպում ներգրավված են եղել ուսանող և դասախոս: Միջադեպը տեղի է ունեցել առավոտյան ժամը 9-ին: Քոլեջում ներկայումս 5 հազար ուսանող է սովորում: