Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում՝ Burg-Waechter Castello արենայում, կայացել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկո, որի շրջանակներում WIBF և WBO վարկածներով աշխարհի նախկին չեմպիոն Սյուզի Կենտիկյանը (Գերմանիա) հանդիպել է աշխարհի նախկին քառակի չեմպիոն Կարինա Մորենոյի հետ (ԱՄՆ): Խաղարկվել է WBA վարկածով թեթևագույն քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսը:
Բռնցքամարտիկները մենամարտել են 10 ռաունդ: Երկու մրցավարներ նախապատվությունը տվել են Մորենոյին, երրորդ մրցավարը՝ Կենտիկյանին: Մորենոն հաղթանակ է տարել, իսկ Կենտիկյանը կրել է երկրորդ անընդմեջ պարտությունը: