3 դեկտեմբերի 2012 - 10:01 AMT
Բաղդադում ձերբակալվել է «Ալ-Քաիդայի» իրաքյան բաժանմունքի ղեկավարը

Իրաքի մահրաքաղաք Բաղդադում ձերբակալվել է «Ալ-Քաիդայի» իրաքյան բաժանմունքի ղեկավարը, հաղորդում է Բի-բի-սին՝ հղելով տեղի ԶԼՄ-ներին:

Երկրի անվտանգության ծառայության ներկայացուցիչների խոսքով, իրենց կողմից ձերբակալված անձը ղեկավարում է Իրաքում «Ալ-Քաիդայի» բաժանմունքը: Բացի այդ, օրինապահ մարմինների տրամադրության տակ է «Ալ-Քաիդայի» մի քանի բարձրաստիճան ներկայացուցիչների գտնվելու վայրի մասին ինֆորմացիան: