Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն ընդունեց Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին առաջարկությունը, բայց պայմանով: Հանրապետական և «Օրինաց երկիր» խմբակցություների ներկայացուցիչներն առաջարկեցին ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին ՀԱԿ առաջարկած նախագծի քվեարկությունը հետաձգել մինչև մեկ տարի ժամկետով: Սակայն նախագծի նախաձեռնողը կարող է մեկ տարվա ընթացքում ցանկացած պահի հարցը դնել քվեարկության:
Նախագծի հեղինակ, ՀԱԿ անդամ Գագիկ Ջհանգիրյանը համաձայնեց մեծամասնության առաջարկին: