
Իտալացի դիզայներներ Դոմենիկո Դոլչեին և Ստեֆանո Գաբբանային, ովքեր Dolce & Gabbana նորաձևության տան սեփականատերերն են, մեղադրանք են ներկայացրել` կապված հարկերի վճարուներից խուսափելու հետ:
Հետաքննության տվյալներով, դիզայներները D&G և Dolce & Gabbana բրենդերը վաճառել են սեփական Gado ընկերությանը իրենց շուկայական գնից երեք անգամ ավելի էժան գնով:
Դիզայներները հերքում են իրենց մեղքը: Եթե հակառակն ապացուցվի, նրանց կսպառնա մինչև 5 տարի ազատազրկում, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: