31 մայիսի 2005 - 08:55 AMT
ԳԱՐԵԳԻՆ ԵՐԿՐՈՐԴԸ ՆՇԵԼ Է ԵԿԵՂԵՑՈՒ ԿԱՐԵՎՈՐ ԴԵՐԸ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԽՈՐԱՑՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը նախօրեին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի նորանշանակ դեսպան Նիկոլայ Պավլովին: Ինչպես հաղորդել են Մայր աթոռ սբ.Էջմիածնում, շնորհավորելով ռուս դիվանագետին նոր նշանակման կապակցությամբ, Ծայրագույն պատրիարքը գոհունակություն է հայտնել Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ լավ հարաբերությունների եւ երկու ժողովրդների եղբայրական կապերի առիթով: Իր հերթին Դեսպանը հավաստիացրել է, որ ինչպես եւ իր նախորդները, նա կշարունակի ամրապնդել համագործակցությունը եւ այն ջերմ հարաբերությունները, որոնք ձեւավորվել են Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի եւ Ռուսաստանի Դշանության միջեւ: