3 դեկտեմբերի 2012 - 21:33 AMT
Անհայտ անձը կրակ է բացել Ստամբուլի շուկաներից մեկում

Երկուշաբթի օրը անհայտ անձը թուրքական Ստամբուլ քաղաքի շուկաներից մեկում կրակ է բացել, որի արդյունքում զոհվել է 3, վիրավորվել` 2 մարդ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Կրակահերթ բացած տղամարդն ինքնասպան է եղել: Վիրավորներին հասցրել են մոտակա հիվանդանոցները:

Ոստիկանությունը հետաքննում է միջադեպի հանգամանքները: