4 դեկտեմբերի 2012 - 09:50 AMT
«Ժոդովուրդ». Արամ Կարապետյան. Ընտրություններին մասնակցելով մենք կլեգիտիմացնենք Սերժ Սարգսյանին

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը որոշել է չառաջադրվել փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններին, քանի որ ընտրություն` որպես այդպիսին, տեղի չի ունենալու: Ավանում կայացած ընտրությունները դրա վառ վկայությունն են:

««Նույնիսկ անիմաստ է ընտրություն բառն օգտագործել, քանի որ դա ընդամենը միջոցառում է, որին մասնակցելով` մենք կլեգիտիմացնենք ՍերժՍարգսյանին` ապահովելով նրա համար մրցակցային դաշտ»,- երեկ «Ժոդովուրդ»-ի հետ զրույցում ասաց Արամ Կարապետյանը:

Հիշեցնենք, որ ՆԺԿ ակտիվը դեկտեմբերի 1-ին որոշել էր Արամ Կարապետյանին առաջադրել ՀՀ նախագահի թեկնածու` հետագա գործողությունների պատասխանատվությունը թողնելով նրա վրա: Եվ Կարապետյանն էլ անձամբ որոշում է կայացրել չմասնակցել ընտրություններին` հավատարիմ մնալով «Ոչ ընտրություններին, այո` հեղափոխությանը» կարգախոսին»,- գրում է թերթը: