5 դեկտեմբերի 2012 - 10:13 AMT
«Ժողովուրդ». «Ուղտը չոքել է» նաև ՀՀԿ խմբակցության դռանը

Ըստ «Ժողովուրդ» թերթի լավատեղյակ աղբյուրների` ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արկադի Համբարձումյանը (Դերժավայի Արկադի) Իտալիայի կենտրոնում հյուրանոցառեստորանային համալիր է կառուցում և հաճախ Իտալիա է մեկնում: Օրաթերթի տեղեկություններով`Համբարձումյանը կառուցապատման աշխատանքներն իրականացնում է իր քրոջ հետ համատեղ: Ըստ «Ժողովուրդ» թերթի, Համբարձումյանի քրոջն է պատկանում «Lacoste» ֆիրմային խանութը: Երեկ թերթը փորձեց տեղեկությունը ճշտել Համբարձումյանից, սակայն նրա հեռախոսն անհասանելի էր: «Տեղեկացանք, որ նա Իտալիայում է գտնվում: Այս փաստը ևս մեկ վկայություն է այն իրողության, որ Հայաստանից բիզնեսն արտագաղթում է, քանի որ ՀՀ-ում եկամտաբեր չէ աշխատելը: Եվ այդ «ուղտը չոքել է» նաև ՀՀԿ խմբակցության դռանը»,- գրում է թերթը: