5 դեկտեմբերի 2012 - 10:14 AMT
«ՉԻ». Արկադի Ղուկասյանն ու Արա Աբրահամյանը քննարկել են նախագահական ընտրությունների հարցը

Քաղաքական շրջանակներում պտտվող խոսակցությունների համաձայն` ԼՂՀ նախկին նախագահ Արկաղի Ղուկասյանը օրերս գործնական այգով մեկնել է ՌԴ: Ըստ նույն լուրերի` վերջինս այնտեղ հանդիպումներ է ունեցել ինչպես ՌԴ իշխանական ապարատին մոտ կանգնած անձանց, այնպես էլ այդ նույն ապարատի հետ վերջին շրջանում շփումները պասիվացրած Արա Աբրահամյանի հետ: «Ղուկասյան-Աբրահամյան հանդիպման թեման եղել են 2013 թվականի նախագահական ընտրությունները. մասնավորապես քննարկվել է նրանց երկուսի անելիքներն այդ միջոցառման շրջանակներում: Կողմերը պայմանավորվել են ևս մեկ անգամ հանդիպել և կոնկրետ մեխանիզմներ մտածել` ինչ չափով և ինչպես պետք է օգնել Սերժ Սարգսյանին»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»: