Լոնդոնում, որտեղ անցկացվում է ավանդական Chess Classic-ը, Լևոն Արոնյանը 4-րդ տուրում սև խաղաքարերով հաղթանակ է տարել Լյուկ Մակշեյնի նկատմամբ:
Շախմատիստների միջև մրցակցությունը տևել է 6 ժամ և դարձել է ոչ միայն 4-րդ տուրի, այլև առայժմ ամբողջ մրցաշարի ամենագրավիչ պարտիան:
Դեբյուտի ժամանակ Մակշեյնը, ով խաղում էր սպիտակներով, սխալվել է, որից հետո ստիպված թագուհին փոխարինել է նավակով և զինվորով:
Մակշեյնը սխալվել է և Արոնյանը մեծ առավելություն է ստացել: Սակայն թույլ է տվել, որ մրցակիցը վերցնի իր բոլոր զինվորներին, ինչը հնարավորություն է տվել Մակշեյնին հակախաղ կազմակերպել: Այնուամենայնիվ, փիղը և «a» կետում գտնվող զինվորը ուժեղ են գտնվել նավակից, ձիուց և հակառակ ֆլանգի 4 փոխկապակցված զինվորներից, հաղորդում է chess-news.ru-ն:
Արոնյանը 4 միավորներով բարձրացել է 5-րդ հորիզոնական: Շախմատիստներն այսօր հանգստանում են: