5 դեկտեմբերի 2012 - 19:56 AMT
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը չի ողջունում Ասադին քաղաքական ապաստան տրամադրելու գաղափարը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հասկացրել է, որ չի ողջունում Սիրիայի նախագահ Բաշար Ասադին քաղաքական ապաստան տրամադրելու գաղափարը:

Ինչպես հաղորդում է Associated Press-ը, Պան Գի Մունը Քաթարում նշել է, որ ՄԱԿ-ի սկզբունքները բացառում են հանցագործություն գործելու համար «անպատիժ» մնալու հնարավորությունը: «Եթե որևէ մեկը կոպտորեն խախտում է մարդու իրավունքները, նա պետք է դրա համար պատասխանատվություն կրի և արդարադատությանը հանձնվի: Սա հիմնարար սկզբունք է»,-նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:

2012-ի նոյեմբերին Russia Today-ին տված հարցազրույցում Ասադը նշել էր, որ «ծնվել է Սիրիայում, այստեղ էլ պետք է ապրի և մահանա»: Այս մասին հաղորդում է ՌԲԿ-ն: