1 հունիսի 2005 - 13:01 AMT
ՀՀ-ՈՒՄ ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆՆ ԱՎԱՐՏՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է հանրապետությունում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Հնդկաստանի դեսպան Դիպակ Վոհրային: Այս մասին տեղեկացրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Սեյրան Շահսուվարյանը: Հանդիպման ընթացքում Դիպակ Վոհրան նշել է, որ դժվարությամբ է հեռանում իր համար շատ սիրելի դարձած Հայաստանից: «Ես իմ սիրտը կթողնեմ այստեղ եւ մի օր կվերադառնամ մի երկիր, որը բարգավաճ է ու ամուր»,- ավելացրել է նա: Նշելով հայ-հնդկական դիվանագիտական, առեւտրատնտեսական հարաբերություններում զգալի առաջընթացը` զրուցակիցները հույս են հայտնել, որ մոտ ապագայում կհամագործակցեն նաեւ պաշտպանական բնագավառում: