Ֆիլիպինների համար աղետալի «Բոֆա» թայֆունի զոհերի թիվը հասել է 325-ի: Մարդկանց մեծ մասը խեղդվել է կամ մնացել ծառերի տակ Մինդանաո կղզու արևելյան նահանգներում: Այսօր հանրապետության իշխանությունները նշել են, որ տուժել է 411 բնակիչ:
Փրկարարները մտավախություն ունեն, որ զոհերի թիվը շարունակելու է աճել: Նրանք փորձում են ուղղաթիռների միջոցով փրկել ջրով շրջափակված շրջանների բազմաթիվ բնակիչների:
Օդերևութաբանների տվյալներով, ներկայումս թայֆունը տեղափոխվել է Հարավ-Չինական ծովի ջրային ավազան, որտեղ դանդաղեցրել է իր շարժումը: