
ՀԱՄԱՍ շարժումը Գազայի հատվածում ստեղծում է սեփական պաշտպանության նախարարությունը` Իսրայելի հետ հնարավոր ռազմական հակամարտության նախապատրաստությունների շրջանակում: Ինչպես հաղորդել է եգիպտական ռադիոն, նման հայտարարությամբ է հանդես եկել ՀԱՄԱՍ-ի կառավարությունում ՆԳ նախարար Ֆատհի Համմադը:
Այդ ծրագրի իրականացման պարագայում պաղեստինցիները պատմության մեջ առաջին անգամ կունենան սեփական պաշտպանության նախարարությունը: Մինչ այժմ այդ գերատեսչության գործառույթները կատարում էր ՆԳՆ-ն, որը ղեկավարում էր ինքնավարության ուժային կառույցները ինչպես Գազայում, այնպես էլ Հորդանան գետի Արևմտյան ափերին:
Ֆատհին նախազգուշացրել է, որ «Իսրայելի հետ նոր պատերազմները էլ ավելի դաժան են լինելու, սակայն մենք վստահորեն մտադիր ենք ազատագրել Պաղեստինը», փոխանցում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: