6 դեկտեմբերի 2012 - 15:36 AMT
Եգիպտոսի նախագահական պալատի առջև տանկեր են տեղակայվել

Եգիպտոսի զինված ուժերը տանկեր ու զրահատեխնիկա են տեղակայել նախագահական պալատի առջև, այն բանից հետո, երբ դեկտեմբերի լույս 6-ի գիշերը այնտեղ բախումներ տեղի ունեցան նախագահ Մոհամմեդ Մուրսիի կողմնակիցների ու հակառակորդների միջև: Այդ մասին ականատեսների վրա հղումով գրում է «Ռոյթերս» գործակալությունը:

Առնվազն 4 տանկ և 3 զրահամեքենա է տեղակայվել պալատի մերձակայքում: Տեխնիկան կառավարում են Եգիպտոսի Հանրապետական գվարդիայի զինվորները, որոնց խնդիրներից մեկը նախագահին պահպանելն է:

Կահիրեում գիշերային բախման արդյունքում 5 մարդ է զոհվել, շուրջ 440-ը՝ վիրավորվել է, հայտնում է Լենտա.ռու-ն: Իրավիճակը երկրում սրվեց, երբ նախագահ Մուրսին ընդլայնեց իր լիազորությունները: