6 դեկտեմբերի 2012 - 16:32 AMT
2014-15թթ. և 2015-16թթ. Չեմպիոնների լիգայի եզրափակիչները կընդունեն Բեռլինը և Միլանը

ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեի նիստում, որն ընթանում է Լոզանում, որոշվել են 2014-15թթ. և 2015-16թթ. Չեմպիոնների լիգայի անցկացման վայրերը:

2014/15 խաղաշրջանում գլխավոր եվրոպական մրցաշարի որոշիչ խաղը կկայանա Բեռլինում, իսկ մեկ տարի անց եզրափակիչ հանդիպումը կընդունի Միլանը: Սպասվում է, որ առաջիկայում այդ տեղեկատվությունը կհաստատի ՈւԵՖԱ-ն:

Հիշեցնենք, որ ներկա Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կկայանա Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում, իսկ մեկ տարի անց որոշիչ խաղը կընդունի Լիսաբոնի «Դա Լուժ» մարզադաշտը, հաղորդում է championat.com-ը: