6 դեկտեմբերի 2012 - 21:25 AMT
Արցախի Հանրապետության նախագահը ցավակցական հեռագիր է հղել դեսպան Կարինե Ղազինյանի ընտանիքին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Կարինե Ղազինյանի ընտանիքին: Հեռագրում ասված է.

«Խոր ցավով տեղեկացա Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կարինե Ղազինյանի մահվան մասին: Մարդ, ով անձնվիրաբար ծառայել է հայրենի երկրին ու հարազատ ժողովրդին և պաշտպանել մեր ազգային շահերը դիվանագիտական ոլորտում:

Անդառնալի կորստի այս ծանր պահին Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից վշտակցություն և զորակցություն եմ հայտնում հանգուցյալի բոլոր հարազատներին ու մերձավորներին:Կարինե Ղազինյանի հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում»: