7 դեկտեմբերի 2012 - 12:01 AMT
ԱՄՆ-ում սկսվում է դեպի Լուսին ուղևորության տոմսերի վաճառքը

NASA-ի նախկին գիտնականները և ադմինիստրատորները հաղորդել են Golden Spike ընկերության հիմնադրման մասին, որը զբաղվելու է դեպի Լուսին մասնավոր թռիչքներ կազմակերպելով, հաղորդում է Associated Press-ը:

Ընկերությունը գլխավորել է NASA-ի ստորաբաժանումներից մեկի նախկին ղեկավար Ալան Սթերնը: Նա հաղորդել է, որ դեպի Լուսին և հակառակը տոմսը ցանկացողների համար կարժենա 1,5 մլրդ դոլար, ի դեպ ընկերությունն արդեն «ստացել է մի քանի հետաքրքիր առաջարկներ»:

«Golden Spike-ը նախատեսում է առաջին զբոսաշրջիկին Լուսին ուղարկել մինչև 2020-ը, իսկ մինչև 2030-ը կատարել 10-15 նման թռիչք»,- ասել է Սթերնը: