7 դեկտեմբերի 2012 - 11:27 AMT
Հրանտ Մելքումյանը լոնդոնյան օփեն մրցաշարում միավորները կիսել է Թայգեր Հիլլարպի հետ

Լոնդոնում շարունակվում է շախմատի օփեն մրցաշարը, որտեղ Հայաստանը ներկայացնում է հայ գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը:

6-րդ տուրում Մելքումյանը հանդիպել է Շվեդիայի ներկայացուցիչ Թայգեր Հիլլարպի հետ: Պարտիան ոչ ոքի է ավարտվել: Մինչ այժմ Մելքումյանը միայն հաղթանակներ է տարել: Հայ շախմատիստն այժմ ունի 5,5 միավոր և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը:

7-րդ տուրում նրա մրցակիցն է լինելու հոլանդացի Ռոբին Վան Կամպենը:

Մրցաշարը կշարունակվի մինչև դեկտեմբերի 8-ը, շախմատիստները կխաղան 9 տուր: Մրցաշարի հաղթողը կստանա 2500 ֆունտ, իսկ 2-րդ և 3-րդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստները, համապատասխանաբար, 1500 և 750 ֆունտ: