7 դեկտեմբերի 2012 - 13:29 AMT
ԱԻԲԱ-ի նախագահը Ադրբեջանի անունից շնորհակալություն է հայտնել երևանյան ԱԱ կազմակերպիչներին

ԱԻԲԱ-ի նախագահ Չինգ Կու Վուն դեկտեմբերի 7-ին Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ սպորտը նաև համերաշխության և խաղաղության խորհրդանիշ է: Նրա խոսքով, շատ կարևոր է, որ Երևանում անցկացված բռնցքամարտի երիտասարդական աշխարհի առաջնությանը մասնակցել է նաև Ադրբեջանի հավաքականը:

«Ես խոսել եմ Ադրբեջանի պատվիրակության անդամներից մեկի հետ, և նա իր գոհունակությունն է հայտնել: Նա նշել է, որ իրենց անվտանգությունը և հյուրանոցում և մրցումների ժամանակ կազմակերպվել է բարձր մակարդակով: Եվ ես Ադրբեջանի անունից շնորհակալություն եմ հայտնում լավ ընդունելության համար»,- ասել է Վուն: