7 դեկտեմբերի 2012 - 14:06 AMT
Ամանորյա «նվեր» հայաստանցիներին. Սննդամթերքի մինչև 20 տոկոս գնաճ

Նոր տարվա նախաշեմին սննդամթերքը, հնարավոր է, թանկանա մինչև 20 տոկոս: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասացին «Սպառողների իրավունքների պաշտպանություն» ՀԿ նախագահ Լուսինե Յաղուբյանը և կազմակերպության փոխնախագահ Կարեն Չիլինգարյանը: Նրանց խոսքով` ամանորյա գնաճը Հայաստանում նկատվում է դեկտեմբերի երկրորդ կեսից, և թանկանում են, հիմնականում, բանջարեղենը, միրգը, միսը և ընդեղենը: Խանութներում, ըստ նրանց, մեծ գնաճ չի լինում: Պատճառն, ըստ մասնագետների, այն է, որ խանութներում կա գնային վերահսկողություն, իսկ շուկաներում` ոչ:

Չիլինգարյանն ու Յաղուբյանը նշեցին, որ Նոր տարվա ոչ աղքատիկ սեղանի համար անհրաժեշտ կլինի առնվազն 100 հազար դրամ:

Նշենք նաև, որ 2011 թ-ին արձանագրվել էր համեմատաբար փոքր գնաճ, քան 2010 թ-ին: