«Անելիք Բանկ» ՓԲԸ առաջարկում է անշարժ գույքի գրավադրմամբ ՊԱՐԶ-ԱՐԱԳ վարկեր մինչև 5 մլն ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթով` առանց եկամուտը հաստատող փաստաթղթի ներկայացման, որոնք տրամադրվում են Բանկի ԱրՔա (ArCa), Վիզա (VISA) և Մաստեր քարտ (MasterCard) վճարային քարտերի միջոցով, հայտնում է բանկի մամլո ծառայությունը:
«Վարկատեսակից կարող են օգտվել բոլոր այն հաճախորդները, որոնց շտապ գումար է հարկավոր և որոնք ունեն Երևան քաղաքում անշարժ գույք և պատրաստ են գրավադրելով այն` ստանալ վարկը: Հաճախորդը պետք է ունենանա նաև դրական վարկային պատմություն կամ իր վարկային պատմության մեջ ժամկետանց օրերի քանակը չպետք է գերազանցի նախորդ 3 տարվա ընթացքում հաջորդական 30 օր և կուտակային` 60 օրը:
Վարկատեսակի առավելություններից կցանկանայի առանձնացնել հետևյալ կարևոր հանգամանքները ևս`
• Հաճախորդը վարկ ստանալու համար չի ներկայացնում եկամուտները հաստատող փաստաթղթեր` տեղեկանք աշխատավայրից, եկամուտը հաստատող այլ տեղեկանքներ,այլ, միայն գրավադրելով անշարժ գույքը, ստանում է պահանջվող վարկը հնարավոր ամենակարճ ժամանակահատվածում:
• Վարկի տրամադրման վերաբերյալ որոշումը կայացվում է 18 աշխատանքային ժամվա ընթացքում` անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո:
ՊԱՐԶ-ԱՐԱԳ քարտային վարկերը տրամադրելու են «Անելիք Բանկ» ՓԲԸ «ԲԱՂՐԱՄՅԱՆ» (ք. Երևան, Բաղրամյան 75) և «ԱՐԱԲԿԻՐ» (ք. Երևան, Կոմիտաս 44) մասնաճյուղերի կողմից»,- նշեց «Անելիք Բանկ» ՓԲԸ Մարքեթինգի և հասարակության հետ կապերի վարչության պետ Արմեն Արևյանը: