«Կրասնոդարն» ու «Սպարտակը» պայմանավորվածության են հասել Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի տրանսֆերի վերաբերյալ:
Մովսիսյանի համար «Սպարտակը» 8 մլն եվրո է վճարել: Ամեն տարի ֆուտբոլիստը կստանա 2,4 մլն եվրո: Պայմանագիրը կնքվել է 5 տարով, հայտնում է sports.ru-ն:
Ֆուտբոլիստը տեղափոխվեց «Կրասնոդար» 2011-ի սկզբին դանիական «Ռանդերսից», որտեղ 51 պաշտոնական հանդիպում անցկացրեց, 23 գոլի հեղինակ դարձավ և 9 գոլային փոխանցում է կատարել:
Ընթացիկ խաղաշրջանում 25-ամյա Մովսիսյանը 13 հանդիպում է անցկացրել և 9 գնդակ խփել: Նա նաև երկրորդ հորիզոնականում է Ռուսաստանի առաջնության ռմբարկուների մրցավազքում: