Համատեղ ջանքեր գործադրելով Սիրիայի ճգնաժամի կարգավորման համար՝ Ռուսաստանն ու Թուրքիան պետք է սերտորեն համագործակցեն Լահդար Բրահիմիի հետ: Նման հորդորով է հանդես եկել Անկարայում ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի հետ համատեղ մամլո ասուլիսում, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
Պան Գի Մունը խոստովանել է, որ ուշադիր հետևել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպմանը Ստամբուլում:
«Ես հուսով եմ, որ սիրիական ճգնաժամի կարգավորման ուղղությամբ աշխատանքը կտարվի Բրահիմիի և այլ շահագրգիռ կողմերի հետ համատեղ, պահպանելու համար կոնսենսուսը միջազգային հանրության անդամների միջև»,-ասել է Պան Գի Մունը: