8 դեկտեմբերի 2012 - 13:38 AMT
Հրանտ Մելքումյանը պահպանում է առաջատարի դիրքերը Լոնդոնի բաց մրցաշարում

Լոնդոնի բաց մրցաշարի 7-րդ տուրում Հրանտ Մելքումյանը հանդիպել է Ռոբին Վան Կամպենի հետ (Հոլանդիա): Հանդիպումն ավարտվել է ոչ ոքի: Մելքումյանը վաստակել է 6 միավոր և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: Նույնքան միավոր ունի նաև Սիմոն Վիլյամսը (Անգլիա): 3-րդ տեղում է 5,5 միավորով Ջոնաթան Ռոուսոնը (Շոտլանդիա): 8-րդ տուրում Մելքումյանի մրցակիցը կլինի Վիլյամսը:

Մրցաշարն ավարտվում է դեկտեմբերի 8-ին, շախմատիստները 9 տուր կխաղան: Հաղթողը կստանա 2500 ֆունտ, 2-3 տեղերը զբաղեցրած շախմատիստները՝ համապատասխանաբար 1500 և 750 ֆունտ: