Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը շարունակում է գլխավորել АТР վարկանիշը: Դեկտեմբերի 10-ին համաշխարհային վարկանիշի նոր տարբերակում սերբ թենիսիստը 2655 միավորով շրջանցում է Ռոջեր Ֆեդերերին: Ջոկովիչն ունի 12920 միավոր: Առաջատարների եռյակը 8000 միավորով եզրափակում է Էնդի Մարրեյը:
Արգենտինացի թենիսիստ Դավիթ Նալբանդյանը վարկանիշում բարձրացել է 1 հորիզոնականով: Նա այժմ 635 միավորով զբաղեցնում է 81-րդ հորիզոնականը: