4 հունիսի 2005 - 08:09 AMT
Չ.ՀԵՅԳԵԼ. ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԿԱՐԳԱՎՈՐՎԵՆ ԽԱՂԱՂ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ
«Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի տարածաշրջանում գոյություն ունեցող հակամարտությունները պետք է կարգավորվեն խաղաղ ճանապարհով»,- Թբիլիսիում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Նեբրասկա նահանգից սենատոր Չակ Հեյգելը, որը Վրաստան է ժամանել Հարավային Կովկասի երկրներ այցելության շրջանակներում: Միեւնույն ժամանակ, Չ.Հեյգելը նշել է, որ «ԱՄՆ շարունակելու է այդ գործում խաղալ իր դերը եւ շարունակելու է օգնել պետություններին, որոնք իրենք պետք է խաղաղ կարգավորման ուղիներ եւ ձեւեր գտնեն»: «Մեր մասնակցությունը բավականին սահմանափակ է, քանի որ չենք կարող մեր կամքը թելադրել այլ պետության»,- նշել է սենատորը, տեղեկացնում է «Նովոստի-Գռուզիան»: