10 դեկտեմբերի 2012 - 19:51 AMT
Իրանում ստեղծվել է սեփական YouTube

Իրանի պետական հեռուստատեսությունը հաղորդել է մի կայքի աշխատանքի մեկնարկի մասին, որի այցելուները հնարավորություն կստանան տեղադրել այնտեղ տեսահոլովակներ և մկենաբանել դրանք: YouTube-ի «կրկնօրինակը» վերահսկվելու է իշխանությունների կողմից, որոնք անհարիր են համարել ամբողջ աշխարհում հայտնի կայքի բովանդակությունը, հաղորդում է Ռոսբալթը:

Իրանական կայքը կոչվում է «Մեհր», ինչը պարսկերենից թարգմանաբար նշանակում է «սեր»: Պաշտոնյաների խոսքով, կայքը կոչված է աշխարհի ուշադրությունը գրավել երկրի մշակույթի վրա:

Հիշեցնենք, որ Իրանը ծրագրում է 2013-ին դադարեցնել ինտերնետի օգտագործումը: Դրա փոխարեն գործելու է երկրի ներսում աշխատող տեղական ցանց: