11 դեկտեմբերի 2012 - 10:04 AMT
«Հրապարակ». Ծառուկյանը բողոքել է ՀՅԴ-ից

Ըստ «Հրապարակ»-ի ԲՀԿ աղբյուրների՝ իրենք մինչև վերջերս համոզված են եղել, որ ինչ-որ պահի ՀՅԴ-ն կպաշտպանի իրենց թեկնածուին: Սակայն Ծառուկյանը նեղ միջավայրում բողոքել է ՀՅԴ-ից՝ ասելով, որ անհասկանալի պահեցին իրենց:

«ԲՀԿ-ում ոչ միայն նեղված են, որ Հրանտ Մարգարյանը, որ հաճախ է նախագահականում հյուր լինում, այս անգամ իր հետ էր տարել նաև Արմեն Ռուստամյանին, ում Սերժ Սարգսյանը չի սիրում՝ քննարկելու ՀՅԴ պլատֆորմի 7 կետերը, նաև վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ ԱՄՆ-ում դաշնակցականների և քույր կազմակերպությունների հետ հանդիպումներից: Բանն այն է, որ դրսի ՀՅԴ-ականներն ավելի շատ են դեմ Ծառուկյանին սատարելուն:

Ի դեպ, թերթի ՀՅԴ աղբյուրները չեն բացառում, որ հետագայում ՀՅԴ-ն կրկին իշխանությունում կհայտնվի»,- գրում է«Հրապարակ»-ը: