11 դեկտեմբերի 2012 - 11:11 AMT
Պելե. Մեսսիի վիճակագրական ցուցանիշները լավն են միայն դրանք քննարկելու համար

Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեն նշել է, որ «Բարսելոնայի» հարձակվող Լինոմել Մեսսին, ով վերջերս օրացուցային տարվա ընթացքում խփած գոլրի քանակով վերասահմանել է Գերդ Մյուլլերի ռեկորդը, կատարյալ ֆուտբոլիստ չէ:

«Մեսսիի վիճակագրական ցուցանիշները լավն են միայն դրանք քննարկելու համար: Վերցնենք թեկուզ նրա գլխով խաղը: Ի տարբերություն ինձ, նա քիչ արդյունավետ է խաղում «երկրորդ հարկում»: Այնպես որ Մեսսին դեռևս կատարյալ չէ:

Նախազգուշացնում եմ, որ հետագայում ևս հետևելու եմ նրա խաղին: Եվ իմ գնահատականներից նա չի խուսափի»,-Պելեի խոսքը մեջբերում է Globoesporte.com-ը:

86 գոլ խփելու համար Մեսսիին հանդես է եկել 66 խաղերում: Մինչև տարեվերջ Տիտո Վիլանովայի թիմը պետք է անցկացնի ևս 3 խաղ, այդ թվում` Մադրիդի «Աթլետիկոյի» հետ պրիմերայի 16-րդ տուրի կենտրոնական խաղը: